Լրահոս
Քաղաքական
15:51
27.04.22
144

«Արյան ծարավ» խորհրդանշող կարմիր ներկով լի դույլ՝ կառավարության մոտ

Img default alt hy

ՀՅԴ երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը կառավարության մոտ ակցիա են իրականացրել։

Նրանք դույլով կարմիր ներկ էին բերել կառավարության դիմաց և հայտարարել․

«Սա խորհրդանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»»։

Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախել է կարմիր ներկով լի դույլի մեջ և ձեռքերը տպել հատակին։

Ոստիկանությունը ընդդիմադիր պատգամավորին քարշ տալով տեղափոխել է ոստիկանական մեքենա, իսկ ավելի ուշ՝ բաց թողել։