Լրահոս
Հասարակական
18:20
04.02.22
159

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով

Img default alt hy

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է այսօր հիվանդանոցում: