Լրահոս
Սպորտ
21:00
12.04.25
247

Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

Img default alt hy

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ընթացիկ Եվրոպայի առաջնությունում կմրցի բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովի հետ ու զիջեց 2:1 հաշվով:

Մեդալային գոտեմարտը կկայանա ապրիլի 13-ին: