Լրահոս
Սպորտ
20:57
13.04.25
487

Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի ԵԱ

Img default alt hy

Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Հայ մարզիկը 97կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից նշել են, որ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։

Ֆեդերացիայից նաև տեղեկացրել են, որ Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացել են 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները: