Լրահոս
Քաղաքական
13:03
01.05.22
557

Արթու՛ր Դավթյան, Գո՛ռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, կինս է, որդիս է. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Արթո՛ւր Դավթյան, Գո՛ռ Աբրահամյան, պաշտոնապես ասում եմ` այս ամենի կազմակերպիչը ես եմ, այս ամենի կազմակեպիչը կինս է, որդիս է, դուստրս է, ոչնչից չենք վախենում, գնալու ենք մինչև վերջ: Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ Գլխավոր  դատախազության հայտարարությանը, որով զգուշացնում էին հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին:

«Դուք չունեք էդ թասիբը, ես, իմ ընկերները ունենք, որովհետև ուզում ենք` մեր ընտանիքը արժանապատիվ ապրի, ոչ թե ապրի թուրքի հետ:

Ես ուզում եմ իմ հայրենիքը ազատ լինի, իմ Արցախը ազատ լինի, դուք,  չգիտեմ`ուզում եք, թե չէ: Եթե ուզում եք` այսօր պետք է լինեք հրապարակում, Նիկոլին չպետք է ծառայեք, պետք է ծառայեք օրենքին»,- ասել է նա: