Լրահոս
Հայաստան
15:48
28.04.22
151

Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում հայտնաբերվել է դի

Img default alt hy

Ապրիլի 28-ին, ժամը 13։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքին հարակից ձորակում հայտնաբերվել է քաղաքացու դի:

Պարզվել է, որ Արթիկ-Հառիճ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Աթոյենց ձոր» կոչվող ձորակում, հայտնաբերվել է Մ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին։

Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 30 մ) շտապօգնության ավտոմեքենային: