Լրահոս
Միջազգային
23:44
24.02.22
311

Արտակարգ դրություն՝ Մոլդովայում․ պատճառը ռուս-ուկրաինական լարվածությունն է

Img default alt hy

Ռուս-ուկրաինական ռազմական ընդհարումների պատճառով Մոլդովայում արտակարգ դրություն է հայտարարվել։

Տեղական Newsmaker թերթի փոխանցմամբ՝ արտակարգ դրություն է մտցվել 60 օրով։

Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ փետրվարի 24-ին, Մոլդովայի խորհրդարանի նիստում։