Լրահոս
Հասարակական
15:24
31.05.22
289

Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․ 

Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել։  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի խափանում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, տեղի ուժերով մարել են կրակը, իսկ փրկարարները պայթյունի հետևանքով նշված շենքի հարևանությամբ գտնվող թիվ 16 շենքի վերելակում արգելափակված մի քաղաքացուհու դուրս են բերել այնտեղից։