Լրահոս
Հասարակական
15:30
20.05.23
455

Արտակարգ դեպք՝ Երևանում․ աշխատակիցն ընկել է կառուցվող շենքից

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 20-ին, հերթական արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ադոնցի 5 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Գ․-ն է, ում կյանքի համար բժիշկները պայքարում են։