Լրահոս
Հասարակական
15:45
29.05.22
184

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. բախվել են «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրենի «Hyundai»-ն ու լծասայլակը. լծասայլակ վարողը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ Hyundai-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում: 

Լծասայլակ վարող Ա. Վեդեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան»  բժշկական կենտրոն, այնուհետև Ապարահի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Բախման հետևանքով ավանակը տեղում սատկել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի  գյուղապետը, ով, իմանլաով որ նման դեպք է տեղի ունեցել, ասել էր. «Կարևորը մարդ չի տուժել ու պատրաստ եմ Զարզանդի միջոցով այս անգամ այդ ընտանիքին առանց գումարի «Զոզո» ավանակին տալ»: