Լրահոս
Հայաստան
09:40
26.12.20
89

Արտահերթ ընտրությունների տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Այսօրվա մասին խոսել եմ դեկտեմբերի 5-ին. Երկրի թիվ մեկ չարիքը, իրավիճակից դուրս գալու համար փորձելու է վարչական ռեսուրսներով կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով նաեւ տեղադրել է իր ելույթի այդ հատվածի տեսագրությունը:

«Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռնվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն»,-նշել է նա: