Լրահոս
Հասարակական
13:26
30.05.22
235

«Արտ լանչն» է՞լ է ոստիկաններին սնունդ մատակարարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Img default alt hy

«Yerevan.Today»-ը գրում է․

«Քաղաքացիները ֆիքսել են, թե ինչպես են Հանրապետության հրապարակում մշտապես տեղակայված ոստիկանները սնունդ դատարկում «Արտլանչի» ավտոմեքենայից։ Տեղեկացնենք, որ «Արտլանչը» պատկանում է իշխանամետ գործարարի․ այս ընկերությունը իշխանափոխությունից հետո բանակում ու մի շարք գերատեսչությունում սննդի մատակարարման մրցույթներն է շահել։

Հիշեցնենք, որ Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները «ՀայՓոստ» ընկերության՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքից մեծաքանակ ջրեր, սնունդ, սիգարետ և այլ իրեր ստանում, տեղափոխում։

Մայիսի 13-ին հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ պարզելու, թե ի՞նչ նպատակով են այդ հարցերով զբաղվում ծառայության մեջ գտնվող ոստիկանները։ Ո՞ւմ համար են նախատեսված դրանք։

Ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել սնունդն ու ծխախոտը և ու՞մ կողմից։ Ե՞րբ է ձեռք բերվել։ Եթե ձեքբերում չէ, ապա ո՞ւ մ կողմից է տրամադրվել։ Ի՞նչ կապ ունի այդ գործընթացի հետ «Գրանդ քենդի» ընկերությունը։

Ոստիկանությունից հանյտնեցին, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք պետք է անեն, այսինքն՝ հարցմանը կպատասխանեն 30 օրից։

«Yerevan.Today»-ը ֆիքսել է նաև, որ ոՈստիկաններն այս օրերին տեղաշարժվում են ոչ միայն ոստիկանական համարանիշով ավտոմեքենաներով, այլև ոստիկանության հաշվեկշռում չգտնվող մեծ և փոքր ավտոբուսներով։ Ըստ «Yerevan.Today»-ի՝ ոստիկանությանը տեղափոխում են «Էլիտբաս» ընկերությունը և այլ ընկերություններ։ Այս մասով ևս հարցում ուղարկեցինք ոստիկանությանը։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները»։

Հիշեցնենք, որ Երևանում ակցիաները ցրելու համար բերվել են ոստիկաններ ոչ միայն Երևանից, այլև հանրապետության բոլոր մարզերից։