Լրահոս
Իրավական
17:25
03.02.26
113

Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց. նրան կարող են տեսակցել քրոջ երեխաները

Երկու ամսով երկարաձգվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը: Երկուշաբթի 5 ժամ տևած քննությունից հետո այսօր կեսօրին է դատարանը հրապարակել որոշումը: Իրավապաշտպանների շրջանում՝ իշխանության սրտի դատավորի համբավ ունեցող Կարեն Ֆարխոյանը նաև սահմանափակել է Սրբազանի տեսակցությունները: