Լրահոս
Իրավական
12:25
29.01.26
157

Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Img default alt hy

Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնում է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանը նշել է, որ մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը:

Դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։

Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։