Լրահոս
Իրավական
11:49
25.01.26
485

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է․ «Հրապարակ»

Img default alt hy

Դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, «Հրապարակ»-ի տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել և նախաքննության մարմինը խուճապի մեջ է:

Հիշեցնենք, որ Սրբազանին մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, գործը հարուցվել է դեռեւս 2018-ին, ինչ-որ անձինք ընդամենը կասկած են հայտնել, որ եկեղեցու դեմ արշավողներից ինչ-որ մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ են տեղադրել: 

Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է. կամ քննիչներն են ծխել կամ անփութության հետեւանքով 7 տարվա մեջ կորցրել են:

«Հրապարակ»-ին ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը: Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգը ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են դրա կարևորությունը, բայց իրեղեն ապացույցի բացակայության պայմաններում անհնարին է գործ քննել, ու հատկապես անձին պահել կալանքի տակ: