Լրահոս
Հասարակական
17:47
19.05.25
161

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր

Img default alt hy

Շիրակի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

«Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝

•Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,
•Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,
•Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին»,- նշված է հաղորդագրության մեջ: