Լրահոս
Հասարակական
23:40
04.11.22
555

Արփի լճի տարածքում «շրջիկ» արջ է հայտնվել․ «Aravot.am»

Img default alt hy

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն «Aravot.am» հետ զրույցում տեղեկացրեց, որ պարկի տարածքում  այս տարվա աշնանը երկու արջի են ֆիքսել․ մեկն այսպես  ասածի «շրջիկ» է։

Այն, ըստ Մուշեղ Մուրադյանի, շրջում է ուղեկալներում, գնում է Վրաստան, այնուհետ վերադառնում « Արփի լիճ ազգային պարկի» տարածք, երբեմն նաև Թուրքիա է այցելում։ Այն գորշ արջ է, որը հայտնվել է տարածքում ու սկսել է սնվել վարսակով։

Մուշեղ Մուրադյանի  ասելով, այդ տեղանքի բնակավայրերի ցանքատարածություններում վարսակը գերակշիռ մաս է կազմում, իսկ  վարսակն արջի համար հյութալի է, ախորժալի։