Լրահոս
Իրավական
19:20
16.11.22
112

Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել

Img default alt hy

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի այսօր՝ նոյեմբերի 16–ին, բավարարել է փաստաբանների՝ Վերաքննիչ բողոքը և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն  ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան  Գարիկ Գալիկյանը։

Հիշեցնենք՝ դատարանը հոկտեմբերին կալանավորել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, նրա օգնականին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնական լիազորությունները անցնելու համար։ Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են։

Օգնականը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։

Էրիկ Ալեքսանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։