Լրահոս
Իրավական
10:50
20.10.22
115

Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի գործը պետք է քննի ԱԱԾ-ն

Img default alt hy

«Ժողովուրդ» թերթը գրել է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչու հենց Ազգային անվտանգության ծառայությունը, այլ ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեն որոշեց քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործը: Խնդիրն այն է, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նախկինում եղել է ՀՔԾ-ի, այսինքն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ: Եվ, ահա, համակարգում այն տեսակետն է հնչել, թե կարող է շահերի բախում լինել, ուստի պետք է, որ Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի գործը քննի ԱԱԾ-ն:

Մեկ այլ հանգամանք ևս. օրերս իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դուստրը` Անի Հարությունյանը: Իրավապահ համակարգը միայն նրանցով չէ զբաղված, և հարցաքննվում են նաև գրասենյակների աշխատողները, փոխկապակցված անձինք, իսկ Արուսյակ Ալեքսանյանի օգնականին անգամ ձերբակալել են: Հավելենք, որ Ալեքսանյանն այն դատավորն է, որը քաղաքական հրահանգի արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնված տարբեր անձանց մասով տալիս էր կալանքի որոշումներ: Ալեքսանյանը Մամիկոն Ասլանյանին, Ավետիք Չալաբյանին կալանքի տարած, այս գործերով հայտնի դատավորն է»։