Լրահոս
Հասարակական
19:00
04.02.22
131

Արոնյանը սկսում է պայքարը չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար

Img default alt hy

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) փետրվարի 4-ին կսկսի պայքարը ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում, տեղեկացնում է «chesspro.ru»-ն։

Բեռլինում 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Լևոն Արոնյանի մրցակիցներն են C խմբում հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը և գերմանացի Վինսենտ Կեյմերը։ Խմբային փուլում կանցկացվի 6 տուր, խմբի հաղթողը դուրս կգա փլեյ-օֆֆ։ Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վիդիտի հետ։

ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։