Լրահոս
Քաղաքական
12:33
03.02.22
126

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահականում ազատումների շքերթ է սկսվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաև աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Այլ մարդիկ էլ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետևել են նախագահի երկու խորհրդականները։

Դիմումներ են գրել նաև Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք։

Այսպես․ հունվարի 27-ին հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Ալեն Սիմոնյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Ռուբեն Կարապետյանը, փետրվարի 1-ին՝ խորհրդական Արմեն Գիչյանը։

Սակայն քանի որ նախագահականում աշխատողների միջին աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, կարծում ենք՝ այս հաստիքները երկար թափուր չեն մնա, առաջիկայում արագորեն կհամալրվեն ՔՊ-ականներով և ՔՊ-ականների խնամի-բարեկամ-ծանոթներով»: