Լրահոս
Քաղաքական
17:10
05.12.22
82

Արմեն Ռուստամյանի հետ հանդիպմանը Սերգեյ Միրոնովը մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ

Img default alt hy

Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ, տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Սերգեյ Միրոնովը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների կապակցությամբ:

Նրանք խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ քննարկել ՀՅ Դաշնակցություն ու «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության» կուսակցությունների համագործակցության հարցերը՝ 2007 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

Արմեն Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ զրույցի ընթացքում արծարծել է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգային հարցերի մտահոգիչ բաղադրիչները: