Լրահոս
Քաղաքական
18:00
18.05.25
229

Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը

Img default alt hy

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։

Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու Հայաստան-Իրան հարաբերությունները: