Լրահոս
Քաղաքական
16:45
27.05.25
179

Արմեն Գրիգորյանն ու Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

Img default alt hy

Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին, հայտնում են ԱԽՔ գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: Պետնախարարը շեշտել է Կատարի Պետության պատրաստակամությունը նպաստելու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը: