Լրահոս
Հասարակական
14:19
24.04.22
441

Արման Թաթոյանը գերիների մասով զուտ փաստեր է ներկայացրել. ՄԻՊ

Img default alt hy

Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է այն հարցին, թե Արման Թաթոյանը Ադրբեջանում հայ ռազմագերիների հետ վարվելու ձևերը համեմատել է սարսափ ֆիլմերի սցենարների հետ, արդյո՞ք դա իրականություն է, թե՞ ֆիլմի սցենար։ 

«Իրականում ՄԻՊ-ի կողմից հրապարակված արտահերթ զեկույցը, որին կարծում եմ՝ հղում եք տալիս, ուղղակիորեն փաստերի ներկայացում էր նկարներով, տեսագրություններով, որոնք, այո, շոկային էին։

Ու շոկային էին նաև այն մասով, որ 21-րդ դարում մարդկային միտքը դժվար է պատկերացնում, որ նման ծայրահեղ անմարդկային վերաբերմունք կարելի է դրսևորել պատերազմի մասնակիցների, զինվորների, մարտիկների, քաղաքացիական անձանց նկատմամբ և այս փաստերը ուղակիորեն արձանագրված են նաև գերությունից վերադարձած մեր տղաների հետ պաշտպանի հաստատության ու մնացած զրույցների արդյունքներում»։