Լրահոս
Հայաստան
10:48
23.02.22
252

Արման Թաթոյանի վերջին մամուլի ասուլիսը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 23-ին մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ամփոփում է այդ պաշտոնում իր 6-ամյա գործունեությունը։

«Ինձ համար ամենաթանկը հանրային աջակցությունն է, խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր հանրությանը, որ այսպիսի աջակցություն կա, դա մեզ պաշտպանված է պահել»,- հայտարարել է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին։

Չնայած իշխանության ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքին ու վերջին շրջանում նաև ադրբեջանական մամուլի թիրախավորումներին, շատերի պնդմամբ Արման Թաթոյանի ղեկավարած ՄԻՊ-ը մեր հանրապետության ամենից կայացած ու արդյունավետ կառույցներից մեկն է։