Լրահոս
Աշխարհ
13:51
28.05.22
216

Արգենտինայում կապիկի ծաղիկի երկրորդ դեպքն է հաստատվել

Img default alt hy

Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Մայիսի 27-ին գերատեսչությունից հայտնել էին, որ Արգենտինա եկած Իսպանիայի բնակչի մոտ ի հայտ են եկել կապիկի ծաղիկին նմանվող ախտանիշներ: Թեստը դրական արդյունք է տվել: Նա մեկուսացվել է ու ստանում է համապատասխան բուժում: Իշխանությունների տվյալներով՝ վարակվածի հետ շփման մեջ գտնված անձանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան: