Լրահոս
Տարածաշրջան
16:23
25.04.22
662

Արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն. հայտարարություն

Img default alt hy

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն․

«Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը:

Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող  տարրերի հիշատակումը:

«Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:

«Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դե ֆակտո և դե յուրե այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան:

Այսօր էլ փաստորեն առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչ սակայն իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն»: