-
Միջազգային
Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
23:5607.07.26 -
Արցախ
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
23:4607.07.26 -
Հասարակական
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
23:3507.07.26 -
Հասարակական
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
23:1207.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26
Արդյո՞ք կուրությունը խանգարում է ինձ իմ պաշտոնական լիազորությունները պատշաճորեն կատարելու հարցում. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրում է.
«Թեև ամիսներ շարունակ ականջիս շշուկներ էին հասնում, որ զանազան մարդիկ տարբեր շրջանակներում պնդում են, թե իբր ես չեմ կարող բարձրաստիճան (հատկապես՝ պետական նախարարի) պաշտոն զբաղեցնել կուրության պատճառով, սակայն լուրջ չէի վերաբերվում դրանց՝ համարելով անտեղյակության, կարծրատիպերի և, միգուցե որոշ դեպքերում, քաղաքական ճղճիմ ամբիցիաների ու խանդի դրսևորումներ: Քանի որ հիմա այդ պնդումը հրապարակայնացվել է հանրային գործչի (Տիգրան Պետրոսյանի, ընդ որում՝ նախկին ակնաբույժ) կողմից, ստիպված եմ անդրադառնալ դրանց և նրա այլ պնդումների՝ միաժամանակորեն պատասխանելով այլոց անգիտակցական և դիտավորյալ սխալ պնդումներին իմ կուրության շուրջ:
1. Նախ, ինչ-որ տեղ ուրախ եմ, որ ինձ քննադատողները հիմնականում այլ «խոցելի» տեղ չեն գտնում, և միամտաբար կամ դիտավորյալ մատի փաթաթան են սարքում հաշմանդամությունս: Անգրագե՞տ եմ։ Գող-ավազա՞կ եմ։ Գոռոզ ու իշխանամո՞լ եմ։ Անտարբե՞ր եմ։ Խաբեբա՞ եմ։ Դիլետա՞նտ եմ։ Թե՞ իրական պետական գործչին ոչ հարիր որևէ էականորեն բացասական գիծ ու բիծ ունեմ: Եթե որևէ մեկի մոտ սուր կամ քրոնիկ քաղց կա ինձ քննադատելու, ապա խորհուրդ կտայի գոնե մի քիչ բովանդակային ու գործառութային քննադատություն հնչեցնել, որի հիմքերը, համապատասխան մտավոր կարողությունների առկայության դեպքում, կարելի է գտնել աշխարհի ցանկացած պաշտոնատար անձի մասով: Անկեղծորեն, ես միայն ուրախանում եմ, երբ լսում եմ սրտացավ ու կառուցողական քննադատություն իմ որևէ որոշման, գործողության կամ խոսքի հանդեպ՝ սիրով վերլուծելով այն, որպեսզի շտկեմ սխալներս ու բարելավեմ կատարողականիս մակարդակը, քանի որ ինձ համար պետական պաշտոնն ինքնանպատակ չէ, և ես առաջնորդվում եմ Հայրենիքիս համար ծառայության իմ սկզբունքներով ու արդյունքներով:
2. Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ կերպով բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում պետական նախարարի իմ պարտականությունների պատշաճ կատարմանը: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե ձեր պատկերացրած տեսողական հիմնական խնդիրները ես ինչպես եմ հաղթահարում, որպեսզի դրանք որևէ կերպ չազդեն ծառայությանս որակի վրա. գիտե՞ք, որ շատերիցդ ավելի լավ եմ համակարգիչ օգտագործում, որ բոլոր փաստաթղթերին անձամբ ծանոթանում եմ և ստորագրում էլեկտրոնային կերպով, որ ցանկացած փաստաթուղթ կարող եմ արագորեն լուսապատճենել ու ընթերցել համակարգչով կամ հեռախոսով, որ ելույթներս երբեք չեմ ընթերցում, որ բոլորիցդ բազմապատիկ անգամ ավելի լավ հիշողություն ունեմ, որ իմ լսողությամբ շատ ավելի տեղեկություններ եմ հավաքագրում և նրբություններ նկատում ու վերլուծում շրջապատում, քան՝ շատերդ՝ տեսողությամբ, որ ըստ կարիքի կարողանում եմ լրիվ ինքնուրույն կերպով տեղաշարժվել ցանկացած տեղանքում, և այլն, և այլն: Հիմա կարո՞ղ եք բացատրել, թե կուրությունն ինչով է խանգարում, եթե ոչ՝ օգնում ծառայությանս։
Ասեմ, որ աշխատանքային հարաբերություններում միակ ուղղությունը, որտեղ որոշակի դժվարություններ եմ ունենում կուրության պատճառով, արարողակարգն է կոնկրետ միջոցառումների ժամանակ: Իսկ այդ պարագայում էլ ինձ ուղեկցող օգնականս գրեթե ամբողջությամբ լրացնում է տեսողական բացը, այնինչ արարողակարգային մանրամասները ես համարում եմ ոչ բովանդակային ձևականություններ, սակայն նույնիսկ այդ դժվարությունների պայմաններում իմ արարողակարգային վարքով չեմ զիջում պաշտոնատար անձանց գերակշիռ մեծամասնությանը:
3. Խոստովանեմ, որ իմ կողմից զբաղեցրած որևէ պետական պաշտոնում երբևէ կարիք չի եղել դիպուկահարի կամ վարորդի գործառույթ կատարել, բայց համոզված եմ, որ մի օր տեխնոլոգիական լուծումները նույնիսկ դրանք են հնարավոր դարձնելու կույրերի համար: Ուստի, եթե կարծում եք, թե այդ կարողություններն են ինձ պակասում արդյունավետ պետական պաշտոնյա լինելու համար, ուրեմն՝ մի քիչ էլ համբերեք։
Ի դեպ, կասե՞ք, թե արդյոք կուրության պայմաններում ավելի հեշտ էր Մարդու իրավունքների պաշտպան լինել, այն էլ՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու առաքելությամբ, թե՞՝ պետական նախարար։ Հաջորդ հարցս ուղղեմ այն անձանց, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ ընտրությունից առաջ կուլիսներում դեմ էին արտահայտվում իմ թեկնածությանը զուտ կուրության հիմքով. արդյո՞ք կարողացել եմ առնվազն արդարացնել ձեր հիմնավոր սպասումները և հաղթահարել կուրության հարուցած տեխնիկական դժվարությունները իմ մտավոր ու բարոյական որակների հաշվին:
4. Ի՞նչ եք կարծում՝ կա՞ որևէ բարձրաստիճան պաշտոն (այդ թվում՝ պետական նախարարը), որի համար ֆիզիկական կարողություններն ու տեխնիկական ձևականություններն ավելի մեծ կարևորություն ունեն, քան՝ մտավոր կարողություններն ու բարոյական արժեքները: Վերջիվերջո, արժե հիշել հայտնի ասացվածքը. «լավ է կույր աչոք, քան՝ կույր մտոք»։ Եթե անկեղծորեն համամիտ եք այս ասացվածքի հետ, ապա կխնդրեի նույն անկեղծությամբ ասեք, թե Արցախում քանի պետական պաշտոնյա կգտնեք իմ ունեցած բազմակողմանի ու խորը կրթությամբ պետական կառավարման ու քաղաքագիտության ոլորտներում, քանիսը՝ իմ աշխատանքային փորձով ու արդյունքներով, քանիսը՝ իմ վերլուծական կարողություններով, քանիսը՝ իմ խոսքի գրագիտությամբ, քանիսը՝ իմ բարոյական արժեքներով ու սկզբունքներով, քանիսը՝ իմ սրտացավությամբ: Առանց իմ որևէ գործընկերոջ վիրավորելու կամ համեմատվելու բացասական միտման՝ անհամեստորեն պնդեմ, որ հաստատ վերջին շարքերում չեմ, որում կհամոզվեք նույնիսկ չոր կենսագրությանս ծանոթանալուց հետո: Ահա հղումը՝
http://gov.nkr.am/hy/prime-minister/
Ցավոք, կուրության հիմքով ինձ քննադատողների առնվազն ճնշող մեծամասնությունը նույնիսկ միջին պատկերացում չունի, թե ինչ են պետությունն ու պետական կառավարումը, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները։
5. Էլ չեմ խոսում Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու կարգավորումների մասին, որոնց համաձայն՝ արգելվում է խտրականություն որևէ հիմքով, իսկ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար հաշմանդամությամբ պայմանավորված սահմանափակում չկա: Արդյո՞ք պատահական ու անիրատեսական են ներպետական ու միջազգային նման կարգավորումներն ու իրավունքները:
6. Հետաքրքիր է՝ ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե դուք ինչ պետք է անեք, որ մեր պետությունը դառնա հավասար հնարավորությունների միջավայր, որ մեր հազարավոր հաշմանդամ հայրենակիցներ (ի դեպ, նաև զինվորական) հնարավորություն ունենան ոչ միայն առօրյա արժանապատիվ կյանքի, այլև՝ իրենց ներուժը ծառայեցնելու Հայրենիքին: Թե՞ կարծում եք, որ հաշմանդամներն արդեն անպետք մարդիկ են հասարակության համար, որ մենք պետք է տնից դուրս չգանք, կրթություն չստանանք, ընտանիք չկազմենք, չաշխատենք, պետական որևէ պաշտոն չզբաղեցնենք։ Ո՛չ, սիրելինե՛րս, սխալվում եք, հաշմանդամները պետք է լինեն այս հասարակության լիիրավ (կրկնում եմ՝ լիիրավ) անդամներ, և այդ հարցում յուրաքանչյուրից շատ բան կա կախված՝ առնվազն արդար ու արդյունավետ ընկալումների ձևավորման տեսքով: Իսկ դուք գիտե՞ք, որ կյանքում հաջողությունների հասած հաշմանդամներն Արցախում գլխավորապես իրենց անձնական ջանքերով են հաղթահարել և հաղթահարում բազմաթիվ միջավայրային խոչընդոտներ՝ և՛ ֆիզիկական, և՛ ընկալումային բնույթի, իսկ մեր երազած պետության մեջ ոչ ոք միայնակ չպետք է մնա միջավայրային խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին և բոլորի ներուժը պետք է առավելագույնս իրացվի հանուն Հայրենիքի ու ժողովրդի:
Ավելին, եթե նման պայմաններում որևէ հաշմանդամություն ունեցող անձ կարողանում է ավելի մեծ ծառայություններ մատուցել Հայրենիքին ու ժողովրդին, քան՝ բազմաթիվ սովորական անձինք, արդյո՞ք դա չի նշանակում, որ տվյալ անձը շատ ավելի մեծ ջանքերի ու կարողությունների միջոցով է հասել այդ մակարդակին, քան նույն մակարդակին հասնում են սովորական անձինք: Ուստի, կարծում եմ, գիտակից ու սրտացավ մարդիկ պետք է առաջնահերթորեն ուրախանան, երբ տեսնում են արդյունավետորեն աշխատող պետական գործիչ, այն էլ՝ հաշմանդամ:
7. Հիմա անդրադառնամ ինձ աշխատանքից ազատելու ոմանց անհիմն պնդումներին կամ բաղձանքին:
• Նախ, պետական նախարարի պաշտոնից ինձ ազատելու գործնականում երկու ճանապարհ կա՝ Հանրապետության նախագահի կողմից և իմ դիմումով: Նախագահ Հարությունյանը շատ լավ գիտի իմ ուժեղ և թույլ կողմերը, իմ մասնագիտական կարողություններն ու բարոյական արժեքները, ինչպես նաև գիտի, որ պետական պաշտոնն ինձ համար ծառայության հնարավորություն է, ոչ թե՝ ինքնահաստատվելու կամ այլ նյութական ու ոչ նյութական անձնական խնդիրներ լուծելու միջոց: Նախագահը գիտի նաև իմ դիրքորոշումը, որ պատրաստ եմ առանց որևէ նազուտուզի լքել դիրքս, եթե ինքն այդպես որոշի: Քանի դեռ Հանրապետության նախագահը որոշում չի կայացրել ինձ աշխատանքից ազատելու, ուրեմն նպատակահարմար է գտնում իմ պաշտոնավարումը պետական նախարարի դիրքում:
• Իսկ ես ինքս դիմում կգրեմ աշխատանքից ազատվելու մասին այն դեպքերում, երբ զգամ, որ կա՛մ ինձնից անկախ կամ կախյալ պատճառներով չեմ կարողանում պատշաճորեն կատարել իմ պարտականություններն ու աշխատանքային նպատակները, կա՛մ այլ աշխատանքով կարող եմ ավելի արդյունավետ կերպով ծառայել Հայրենիքիս ու ժողովրդիս: Քանի դեռ նման դիմում չեմ գրել, ուրեմն նշված երկու իրավիճակներից ոչ մեկն առկա չէ:
8. Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին իմ մասնակցության հնարավորության մասին զրույցներին, ապա այստեղ ևս սխալ մեկնաբանությունների ու շահարկումների պակաս չկա:
• Նախ, զարմանում եմ ոմանց շտապողականության վրա, երբ պետությունում այսքան շատ ու հրատապ հիմնախնդիրներ են սպասում բոլորիս սրտացավ ու քրտնաջան աշխատանքին, ինչպես նաև երբ դեռ որևէ հստակություն չկա առաջիկա քաղաքական գործընթացների բնույթի ու ժամկետների առումով:
• Վերջին ասուլիսի ժամանակ (հունվարի 18), լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեցի, որ չեմ բացառում ընտրություններին իմ մասնակցությունը: Շատերը մեկնաբանեցին այդ ասածս ինչպես ուզեցին կամ ինչպես իրենք նկատի կունենային:
• Իմ պատասխանի կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը Ազգային ժողովի հնարավոր արտահերթ ընտրությունների մասին է, քանի որ խոսքիս մեջ նշել եմ, որ իմ կարծիքով պետք է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական - ընտրություններ տեղի ունենան, և դրանից հետո չեմ բացառել առաջիկա ընտրություններին մասնակցությունս: Իսկ նախագահական հնարավոր ընտրություններին որևէ մեկի մասնակցության մասին նույնիսկ խոսելն անլուրջ եմ համարում առկա անորոշությունների պայմաններում:
• Պետք է հաշվի առնել, որ պարզապես չեմ բացառել մասնակցությունս ընտրություններին, քանի որ հիմք չունեմ բացառելու, ոչ թե հայտարարել եմ որոշմանս մասին: Դեռ վաղաժամ եմ համարում դրա մասին լրջորեն մտածելու:
• Վերահաստատում եմ դիրքորոշումս, որ դեռ Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի առաջնային դերակատարներ, պետք է վերջնականապես հստակեցնեն քաղաքական գործընթացների բոլոր մանրամասները, որից հետո, ըստ անհրաժեշտության, ես որոշում կկայացնեմ որևէ քաղաքական գործընթացի իմ հնարավոր մասնակցության և դրա ձևաչափի վերաբերյալ: Այո՛, ես ունեմ և՛ սահմանադրական ու բարոյական իրավունք, և՛ ասելիք ու անելիք, և՛ անցած համապատասխան ճանապարհ, և՛ բավարար հանրային վստահություն, որպեսզի ինձ թույլ տամ ակտիվ մասնակցություն ունենալ ցանկացած քաղաքական գործընթացի, սակայն նման որոշումները կայացնելու եմ ըստ անհրաժեշտության և պատշաճ ժամանակահատվածում:
- Իսկ հիմա իմ գլխավոր անելիքը պետական նախարարի դիրքում պարտականություններիս պատշաճորեն կատարումն է, ինչի համար չեմ խնայում իմ մտավոր ու ֆիզիկական կարողությունները և գերագույն հաճույք եմ ստանում Հայրենիքիս ու ժողովրդիս համար ձեռքբերված հերթական արդյունքի կապակցությամբ: Ես իմ էությամբ ծառայող եմ և այդպիսին էլ կմնամ ողջ կյանքումս:
Հ.Գ. Իմ մտավոր կարողությունների վրա կասկածող անձանց հրավիրում եմ կույր (մտքով) շախմատ խաղալու, ֆիզիկական կարողությունների վրա կասկածողներին՝ Արարատի գագաթը բարձրանալու, իսկ սահմանափակությունները շրջանցող լուծումներ գտնելու կարողության վրա կասկածողներին՝ փաստահավաքությամբ զբաղվելու: Կցում եմ համապատասխան լուսանկարները, ինչպես նաև հորդորում հետաքրքրվողներին լսել հայերենով իմ TedX ելույթը՝ հաշմանդամության ու իմ կյանքի ճանապարհի մասին»:
-
23:35
07.07.26
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
Կարդալ ավելին
-
23:12
07.07.26
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
Կարդալ ավելին
-
18:45
07.07.26
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
Կարդալ ավելին
-
18:35
07.07.26
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Կարդալ ավելին