Լրահոս
Հասարակական
20:08
07.02.22
104

Արդիականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը

Img default alt hy

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է Մայր Աթոռի տպարանի սարքավորումների մասնակի արդիականացման ծրագիր՝ նվիրված տպարանի հիմնադրման 250-ամյակին։ Հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես գործում է 2020 թվականից։ Գրասենյակի բացման առանցքային պատճառը Հայաստանում պատերազմի հետևանքները մեղմելն է։ 

Տպարանի սարքավորումների արդիականացման գործընթացն ընթանալու է մի քանի փուլով, որի ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ այն համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում հիմնադրամի ղեկավարությանը, մասնավորապես հայաստանյան գրասենյակի պատասխանատու պարոն Քորանթեն Քլերկին և աշխատակից Արամ Կայայանին ծրագրին ջանասիրաբար աջակցելու համար։