Լրահոս
Հասարակական
13:37
18.10.22
84

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է դալլասյան՝ ոստիկանության ոլորտի բարձրաստիճան միջազգային համաժողովին

Img default alt hy

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, որպես ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագրի համակարգող, մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի 2022 թվականի դալլասյան համաժողովին, որը մեկ տեղում միավորել է համաշխարհային մակարդակով ոստիկանության ոլորտի առաջնորդներին։

Միջոցառման շրջանակներում անցկացվել են ավելի քան 200 կրթական նիստեր, որոնք կենտրոնացվել են ժամանակակից ոստիկանության գործունեության առանցքային կողմերի վրա։

Հեղինակավոր Համաժողովին մասնակցել է աշխարհի տարբեր երկրների շուրջ 15 000 ներկայացուցիչ: Համաժողովը հնարավորություն է տվել նաև ուսումնասիրել ժամանակակից ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը՝ համազգեստից մինչև սպառազինություն։

Նշենք նաև, որ փոխնախարար Արփինե Սարգսյանը համաժողովին ընդառաջ արդեն իսկ անդամակցել է Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիային։

Միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ (INL) գրասենյակը: Հայկական պատվիրակության կազմում եղել են նաև Ոստիկանության և Քննչական կոմիտեի ղեկավար կազմերի տարբեր ներկայացուցիչներ: