Լրահոս
Հասարակական
14:00
20.05.23
392

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզի ծննդից 4 օր առաջ ծնվել է նրա եղբայրը՝ Արեգը․ (լուսանկարներ)

Img default alt hy

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի ծննդից 4 օր առաջ լույս աշխարհ է եկել նրա եղբայրը՝ Արեգը։ Լուրը հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։

Ազիզը երազել է որդի ունենալ ու Արեգ կոչել։ Ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնել։

Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: