Լրահոս
Արցախ
21:30
17.01.23
112

Արցախում սկսում են կտրոններ բաժանել սահմանափակ սնունդ գնելու համար. բլոկադայի 37-րդ օրը

Արցախի 120 հազար մեր հայրենակիցները կրկին զրկվել են բնական գազից: Ադրբեջանն այսօր ցերեկը 1-ին փակել է Հայաստանից Արցախ գնացող գազատար խողովակը: Հունվարի 9-ից չի աշխատում Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ էլեկտրակայանը: Այն գտնվում է Ադրբեջանին հանձնված տարածքում և թշնամին թույլ չի տալիս մոտենալ ու վերականգնել վթարը: Արցախում այսօրվանից օրը 4 ժամ անջատում են էլեկտաէներգիան:

Ադրբեջանական բլոկադայի 37-րդ օր ապրող արցախցիներին կտրոններ են բաժանում: Դրանով մեկ ամսվա համար յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնել մեկ կիլոգրամ շաքար, նույնքան մակարոնեղեն, բրիձ, մեկ շիշ ձեթ: