Լրահոս
Արցախ
20:40
14.10.22
106

Արցախն «աբորիգենի» պես չի խոսելու Բաքվի հետ. Երևան-Ստեփանակերտ «անկեղծ զրույց», «բարդ հարցեր»

Ստեփանակերտը պատրաստ է խոսել Բաքվի հետ, բայց ոչ որպես «աբորիգեն»: Երևանում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արցախի արտգործնախարարը: Արցախի պաշտոնական պատվիրակությունը Հայաստանի դիրքորոշումն է ուզում ճշտել Արցախի հարցի վերաբերյալ: Ստեփանակերտը պատրաստ է խոսել Բաքվի հետ միայն Մինսկի խմբի միջնորդությամբ, պնդում են Արցախի պաշտոնյաները: Արցախյան պատվիրակության հետ հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանն ասել է, որ արցախցիները հիմա էլ են շփվում Ադրբեջանի իշխանության հետ: