Լրահոս
Հայաստան
20:01
24.04.22
195

Արցախին մենակ չթողնելու երդում և ջահերով երթ՝ Երևանում

Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրվել են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակում: Այսպես է սկսվել դաշնակցականների կազմակերպած ջահերով երթը, որն այս տարի կազմակերպիչների խոսքով՝ ավելի խորհրդանշական է՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու, հայ-թուրքական սահմանը բացելու հայտարարությունների ֆոնին:

Երթին մասնակցել են Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: