Լրահոս
Արցախ
13:12
04.02.23
126

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ. բլոկադայի 55-րդ օրը

Առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 հիվանդ: Այս մասին տեղեկացրել է Կարմիր խաչի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 12-ին սկսված ադրբեջանական բլոկադայի 55 օրվա ընթացքում Արցախից հաջողվել է դուրս բերել 70-ից ավելի հիվանդի: 12 հիվանդ էլ վերակենդանացման բաժանմունքում է, նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ 

Արցախի բոլոր հիվանդանոցներում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի վիրահատվելու հնարավորություն չունի։