Լրահոս
Հասարակական
20:57
25.10.24
416

Արցախի թեմի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցի

Img default alt hy

Ս․թ․ նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։

Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։

Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00-ին։

«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- նշված է հաղորդագրությունում։