Լրահոս
Մամուլի տեսություն
11:00
27.01.26
229

Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի թեմի տիրադավ առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եւ Վեհափառի հրաժարականը պահանջող Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հարցը կարծես մոտ է հանգուցալուծմանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահի պարտականությունները կատարող, ինչպես նաեւ՝ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը Մայր Աթոռում հանդիպում է ունեցել Վեհափառի հետ եւ փոխանցել արցախցիների մեծամասնության խնդրանք-կոչը՝ թեմի առաջնորդի փոփոխության մասին։

Նրան առաջարկել են այդ պահանջը ֆորմալ ձեւակերպել եւ նամակով ներկայացնել: Ապա վստահեցրել են, որ անպայման հարցը կմտնի օրակարգ։ Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից, եւ նրան տեղապահ կնշանակեն։

Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ եթե մյուս տիրադավների դեպքում էլ գրավոր ձեւակերպված պահանջներ լինեն` կարգալույծ կամ պաշտոնանկ անելու, դրանք եւս կքննարկվեն: Մասյացոտնի թեմի դեպքում, օրինակ, նման դիմում է եղել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: