Լրահոս
Հասարակական
16:21
02.02.22
132

Արցախի պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է

Img default alt hy

Արցախի պողոտայում այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել բենզալցակայանի 37-ամյա աշխատակիցը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այսօր կեսօրին Երևանի Արցախի փողոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Արցախի 3 հասցեում գտնվող բենզալցակայանը։ 

«Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ։ Նա հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ, և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։