Լրահոս
Արցախ
17:10
24.03.22
493

Արցախի նախագահը Վիտալի Բալասանյանին չի լիազորել բանակցել ադրբեջանցիների հետ

Img default alt hy

Արցախի նախագահը Վիտալի Բալասանյանին չի լիազորել բանակցել ադրբեջանցիների հետ՝ Արցախում գազամատակարարումը վերականգնելու հարցով:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի այսօր տարածած հայտարարությունը, որ «նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ռուս խաղաղապահների հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին»: 

Արցախի նախագահը «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունել»,- գրված է Բալասանայնի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Դրան կից գրասենյակը նաև հրապարակել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ի Արցախի կարգադրությունը, որով Բալասանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող։ 

Ի դեպ, Բալասանյանի գրասենյակի հերքումից հետո, Արցախի տեղեկատվական շտաբը խմբագրել է ժամեր առաջ հրապարակած հաղորդագրությունը: