Լրահոս
Քաղաքական
17:58
26.10.22
408

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. «168.am»

Img default alt hy

«168.am»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:

Թե ինչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել ՌԴ մայրաքաղաք, և ինչ շրջանակների հետ է այնտեղ հանդիպելու, լրատվամիջոցը կտեղեկացնի ավելի ուշ:

Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրաբար Արայիկ Հարությունյանը ռուսական քաղաքական վերնախավի հետ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունելուց հետո իր հետագա պաշտոնավարման հետ կապված հարցերը ճշգրտելու խնդիր ունի: