Լրահոս
Արցախ
21:25
28.12.22
115

Արցախի կառավարությունում հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատարի հետ

Արցախի կառավարությունում այսօր Ազգային ժողովի խմբակցությունների պահանջով հանդիպում է տեղի ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Հայլուր»-ին հայտնել է, որ հանդիպման ժամանակ Վոլկովը վստահեցրել է, թե ռուսական կողմը անում է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը Լաչինի միջանցքում օր առաջ հանգուցալուծվի: