Լրահոս
Քաղաքական
21:15
23.03.22
174

Արցախի գազամատակարարման հարցը «ռուս խաղաղապահների տիրույթում է»

Հայաստանից Արցախ գնացող գազատարի վրա ադրբեջանցիների դրած փականը բացելու համար ի՞նչ է անում Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանը: «Գործի է դրել բոլոր ջանքերը»,- ասել է Արարատ Միրզոյանը ու շտապել է հիշեցնել, որ գազատարի այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է: 

ԱԺ-կառավարություն հարուցպատասխանի ժամանակ Միրզոյանը պատասխանել է նաև Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հանրաքվեի դնելու վերաբերյալ հարցին: Նիկոլ Փաշինյանին պատգամավորներն այսօր ոչինչ չեն հարցրել: