Լրահոս
Արցախ
21:30
03.12.22
144

Արցախի բոլոր շրջաններում ձյան տեսքով տեղումներ են

Img default alt hy

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։

Շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձյուն է տեղում։

Բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով։