Լրահոս
Քաղաքական
00:10
28.05.22
338

Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից․ Թաթոյան

Img default alt hy

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից:

Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է:

Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է:

Այնպես որ` որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները»։