Լրահոս
Իրավական
19:33
16.12.24
287

Արցախցիներին սպառնացող քրեական գործեր. օդակայանում ինչո՞ւ է ձերբակալվել արցախցի բուժքույրը

Արցախի համար պայքարողները հանգիստ չեն տալիս Հայաստանի իշխանությանը: Անցած տարի Արցախի կորստի օրերին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հավաքներին մասնակցած արցախցի բուժքրոջը Զվարթնոց օդակայանից բերման են ենթարկել՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համա: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ երկրից չբացակայելը: Մինչդեռ արցախցի կինը, որ Ստեփանակերտի հիվանդանոցում է աշխատել, ընտանիքի հետ Ռուսաստանում է ապրում, ու Երևան էր եկել պապի հուղարկավորությանը մասնակցելու: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: