Լրահոս
Հասարակական
14:30
11.04.25
433

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիաներ կիրականացնի ՀՀ ԱԳՆ և դատախազության շենքերի առջև

Img default alt hy

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է

«Ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում ենք բողոքի ակցիաներ ՀՀ արտգործնախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։

Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի»։