Լրահոս
Իրավական
18:50
15.12.24
3 064

Արցախցի բուժքույրը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ու տեղափոխվել ՔԿ

Img default alt hy

Արցախցի բուժքույրը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում ու տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։

Փաատաբան Ռոման Երիցյանը ABC Media-ին տեղեկացրեց, որ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է հենց օդանավակայանում ու տեղափոխվել քննչական կոմիտե:

Ըստ փաստաբանի, արցախցի բուժքույրը մասնակցել է 2023 թվականի սեպտեմբերից սկսած ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Կինն այժմ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում է: