Լրահոս
Արցախ
19:16
30.12.22
158

Արցախահայությանն օգնելու համար «Փեթակ» առևտրի կենտրոնը 10 մլն դրամ է փոխանցել համահայկական հիմնադրամին

Img default alt hy

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախօրեին քննարկված «հանուն Արցախի»  նոր նախաձեռնությունը արձագանքներ է ստացել։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու, այդպիսով երեք շաբաթ  Արցախի շրջափակման մեջ պահելու  հետևանքով Արցախում  հումանիտար աղետի, սրվող սոցիալական խնդիրների լուծման համար հիմնադրամի հրատապ նախաձեռնված դրամահավաք-արշավին առաջին արձագանքողներից մեկը եղել է «Փեթակ»  առևտրի կենտրոնը՝ շուկայի վարչական մասի պատասխանատուներով։

Տնօրինությունը 10 մլն դրամ է փոխանցել հիմնադրամի հաշվին, որպեսզի միանա Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցության ծրագրին։

Ի դեպ նույն՝ Հիմնադրամի կազմակերպած քննարկման օրը հրատապ արձագանքողներից մեկը եղել է Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը, որ  պատրաստակամություն է  հայտնել  անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել Արցախահայությանը հումանիտար աջակցության նպատակով: