Լրահոս
Քաղաքական
17:15
02.06.22
345

Արայիկ Հարությունյանը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ «5-րդ ալիքի» մասին

Img default alt hy

Այսօր լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը անկապ, հավանաբար թեման շեղելու և եւս մեկ անգամ իր աստղափայլ մտքերը լրատվական դաշտում շաղ տալու համար, խոսել է «5-րդ ալիք» հեռուստատեսության մասին: 

Նա, նախ խոսել է հեռուստատեսության մեզ անհայտ ստվերային ղեկավարի մասին, հետո չգիտես ինչո՞ւ կրկին անդրադարձել է 90-ականներին հորինված Մեղրիի պատմությանը, այն անուղղակի կապելով «5-րդ ալիքի» հետ: 

Վստահ ենք, որ «վսեմաշուքին»  հայտնի է մեր հեռուստատեսության սեփականատիրոջ անձը, բայց քանի որ նա  նաև  սուտասան մանիպուլյատոր է, խորհուրդ ենք տալիս այցելել մեր կայքի «ՄԵՐ ՄԱՍԻՆ» բաժին, ուսումնասիրել, ծանոթանալ իրական սեփականատիրոջը, ուսումնասիրել ֆինանսական հաշվետվությունը և ստանա  մնացած բոլոր հարցերի պատասխանները:

Իսկ հայտնի՝ Մեղրիի հորինվածքը կրկին կրկնելը խղճահարություն է առաջացնում: Ի՞նչ օրի են հասել, որ տեղի-անտեղի, ինչ որ հերյուրանքներ են շաղ տալիս երկրի ամենաբարձր պաշտոնում հայտնված մարդուկները: 

Վսեմաշուքին հիշեցնենք  «գողն է բարձր բղավում՝  բռնեք գողին» ասացվածքը: Եթե իհարկե նա կարող է դա հասկանալ: